Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Չնայած Վրաստանի դատարանը երեք տարով դատապարտել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, որով և հիմք է դրվել նրա արտահանձնման համար, սակայն մինչ օրս հարց է, թե որքանով է երկիրը պատրաստ Սահակաշվիլու վերադարձին կամ արդյոք առհասարակ նման քայլի կգնա՞ն վրացական և ուկրաինական իրավապահները:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահին արտահանձնելու պահանջին, նշեց, որ վրացական կողմը մի քանի անգամ այդ հարցով դիմել է ուկրաինական կողմին, սակայն ավելին անել չի կարող, քանի որ պաշտոնական տեսակետի համաձայն արտահանձնել–չարտահանձնելը ուկրաինական կողմի ներքին գործն է:

«Այսօրվա դրույթյամբ պարզ չէ, թե ինչքանով է պաշտոնական Թբիլիսին պատրաստ ընդունելու Սահակաշվիլուն: Պարզ չէ նաև, թե արդյոք այդ քայլը լոկ հռետորական բնո՞ւյթ ունի, թե իշխանություններն իսկապես պատրաստ են նրան բանտ ուղարկել: Բայց հասարակությունն այնքան էլ լրջորեն չի հետևում այդ քայլերին:

Եվ չնայած կա համախոհների մի խումբ, ովքեր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետևորդներն են, որոնց շնորհիվ պառլամենտական ընտրությունների ժամանակ, հաղթահարելով մինիմալ անցողիկ շեմը, կուսակցությունն անցավ խորհրդարան և այդ պատգամավորները ժամանակ առ ժամանակ Սահակաշվիլու հարցով ակտիվ քայլեր են իրականացնում, սակայն տպավորությունն այնպիսին է, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունն այնքան էլ լուրջ մտահոգված չէ Սահակաշվիլու վերադարձի հարցերով»,– ասաց Ջ. Մելիքյանը:

Խոսելով վերջերս մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու մասին օրինագծի ընդունման մասին, փորձագետը նշեց, որ մինչ օրենքի ընդունումը Վրաստանում կային հասարակական կազմակերպություններ, որոնք պայքարում էին հարցն ապաքրեականացնելու համար և այդ պատճառով էլ իշխանությունները գնացին որոշ զիջումների:

«Դա ներքաղաքական հարց է, սակայն չի նշանակում, որ մարիխուանայի օգտագործումն ամբողջությամբ ազատականացվել է: Կան սահմանափակումներ, տուգանքներ և այլն: Ի միջիայլոց, օրերս Սուրբ Ծննդյան տոների արարողությունների ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլյա Երկրորդը, ով ունի նաև ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն, այդ հարցի վերաբերյալ ավելի կոշտ և պահպանողական դիրքերից հանդես եկավ և քննադատեց իշխանությունների այդ քայլը»,– ասաց փորձագետը:

Հարցին, թե արդյոք տեղեկություններ կա՞ն, թե որտեղ է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Վարդանյանը, Ջ. Մելիքյանն ասաց, որ նման տեղեկություններ չկան, բայց ինչ վերաբերում է նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանին, ապա նա բավականին ակտիվ գործունեություն է ծավալում և այս ընթացքում արդեն հասցրել է ծանոթանալ Վրաստանի էլիտայի, ղեկավարների և երկրում գործող այլ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ:

Խոսելով հայ վրացական սահմանային դեռևս չճշգրտված հարցերի մասին, որի արդյունքում արդեն կա հայկական գյուղ, որը ներկայում հայտնվել է Վրաստանի սահմանում, Վրաստանի հարցերով փորձագետը նշեց, որ կան տարածքներ, որոնք անցել են վրացական կողմին, որը տեղի է ունեցել գետի հունը փոխելու արդյունքում:

«Նախկինում սահմանները գծվում էին գետի մեջտեղի հատվածով, բայց մեզ մոտ դեռևս գործում է միջկառավարական հանձնաժողով, որն իր աշխատանքները չի ավարտել: Այս պահի դրությամբ մենք կոնկրետ նշված սահման չունենք Վրաստանի հետ: Վրաստանը հստակ սահման ունի միայն Թուրքիայի հետ, ինչը նախկին Խորհրդային Միությունից է մնացել: Սակայն նման հարցերը ոչ թե դիվանագիտական, այլ միջպետական մակարդակի հարցեր են»,– ասաց Ջ. Մելիքյանը:

Նա նաև նշեց, որ նման խնդիր կա նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև: Եվ խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր, անկախ ամեն ինչից, իր ազգային շահերից ելնելով է առաջ շարժվում: Եվ եթե որոշ հարցերի պարագայում տեսակետները չեն համընկնում, ապա պետք է դրանց դիվանագիտորեն մոտենալ և ճկունություն ցուցաբերել:

«Եթե վրացական կողմն իր ազգային շահերից ելնելով ցանկացած երկրի պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության տեսանկյունից, չպետք է անտեսել, որ այս ամենով հանդերձ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի տեսակետն այն է, որ կոնֆլիկտը պետք է խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի:

Եվ մենք պետք է փաստենք, որ Վրաստանն այն երկու երկրներից մեկն է, որը, ելնելով նաև իրենց ազգային շահերից, շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ռազմական շարունակություն չունենա, քանի որ մի դեպքում՝ Իրանը, երեք սահման ունի կոնֆլիկտի մասնակից երկրների հետ, իսկ Վրաստանը ունի երկու սահման Հայաստանի և Ադրբեջանի հետ: Բացի այդ ունի նաև Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի քաղաքացիներ:

Եվ այդ է պատճառը, որ թե՛ Իրանը և թե՛ Վրաստանը շահագրգռված են, որ ԼՂՀ–ի շուրջ էսկալացիա երբեք չլինի, քանի որ այսպես թե այնպես նրանք ևս կհայտնվեն լարվածության գոտում, որը Վրաստանին պետք չէ»,– ասաց Ջ. Մելիքյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян