Հայաստանը Freedom House-ի «աչքերով»
ПОЛИТИКАՄիջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2018» ինդեքսը, որում Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 միավորից ստանալով 45-ը:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100 բալանոց համակարգով, որտեղ առավելագույն բալեր ստացած երկրները համարվում են ամենաազատները:
Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական իրավունքներին, ապա այն գնահատվել է 7-ից՝ 5 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 7-ից 4 «գնահատականի» է արժանացել:
Մասամբ ազատ երկիր է ճանաչվել նաև Արցախը, ստանալով 30 միավոր:
Հարևան Վրաստանը ճանաչվել է մասամբ ազատ, իսկ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան՝ անազատ:
Ընդհանուր առմամբ, ազատ է ճանաչվել ինդեքսում ներառված երկրների 45 տոկոսը, 30 տոկոսը՝ մասամբ ազատ, իսկ 25 տոկոսը համալրել է անազատների շարքը:
Զեկույցի հեղինակները նշել են, որ վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարությունն առերեսվել է լրջագույն ճգնաժամի հետ, քանի որ 12 տարվա ընթացքում 113 երկիր գրանցել է հստակ հետընթաց և միայն 62-ի մոտ է հստակ առաջընթաց գրանցվել:



