ԱԳՆ-ի արձագանքը ԼՂ խնդիրը փուլային տարբերակով լուծելու Լավրովի հայտարարությանը
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան բալայանը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է Տ. Բալայանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար սերգեյ Լավրովն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել էր, որ արցախյան հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել:
«Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասել էր լավրովը:



