ՄԻՊ ներկայացուցիչների այցից հետո Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը. նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ОБЩЕСТВОԱրմեն Բիլյանը հունվարի 12–ին դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում առանձնազրույցից հետո։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։
Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։



