Երևանում 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հÕ �սարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հոկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ Ս. Մարտիրոսյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ եղբայրը՝ 1958թ. ծնված Իշխան Մարտիրոսյանը, 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ըստ նկարագրության՝ Ի. Մարտիրոսյանն ունի մոտ 160-165սմ հասակ, նիհար կազմվածք, ալեհեր կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, փոքր-ինչ երկարավուն դեմք, քթին առկա է մեծ սպի, իսկ հագին եղել են սև վերնաշապիկ, կտորե վերարկու, սև տաբատ:
Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:



