Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք միայն ինքներս մեզնից սովորելու բան ունենք

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է գրող, «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատության հեղինակ Արծրուն Պեպանյանը

 

Պարոն Պեպանյան, Հայաստանը Եվրամիության հետ կնքել է շրջանակային համաձայնագիր: Ի՞նչ կարող է այն մեզ տալ մեր ազգային տեսակին վերադառնալու համար:

– Ներքին կյանքը ջունգլիից դեպի մասնակի կարգավորում տանելու ուղղությամբ բավականին բան կտա։ Նրանք տրամադրվող փողի կամ սուս մնալու դիմաց մեր իշխանություններին հարկադրում են քաղաքակրթական տարրական նորմեր։ Դա նկատելի է։ Բայց ինձ չի թվում, թե Եվրամիությունը մտահոգ է մեր ազգային տեսակին վերադառնալու հարցով։ Նրանց որոշակի պայմանների բավարարող ժողովուրդներ են պետք։ Այդ պայմանների մեջ ազգայինը կամ չկա, կամ չորրորդական է։

 

Ի՞նչ կա եվրոպական արժեհամակարգում մեր տեսակին հարազատ, և նաև խորթ մեր տեսակին: Ինչպե՞ս համատեղել դրանք:

– Իրենք ունեն կարգավորված հասարակություն, որն արտաքուստ ժողովրդավարական է։ Դա մենք փորձում ենք պատճենել ահա արդեն քառորդ դար, սակայն հակառակն է ստացվում։

Պատճառը Եվրոպանգիտի, բայցչիասում։ Չի ասում, որ ժողովրդավարություն մեկ ուրիշ երկրից ներմուծելու դեպքում նախևառաջ հարկավոր է բարձրացնել ազգային ոգին։

Չի ասում, քանի որ մեր ազգային ոգու բարձրացումն իրեն ձեռնտու չէ։ Որովհետև մենք եթե այս ճահճից դուրս գանք ու ազգային ոգով տոգորվենք, ապա աշխարհը կրակը կընկնի մեր ձեռքը։

Այն, ինչն ընդունելի է մեր համար եվրոպական արժեհամակարգի ցանկից, այսօր հիմնականում դրանց հասնել չենք կարող: Քանզի մենք հիմա 200 տարի առաջվա Եվրոպայի «ժամանակներում» ենք, երբ իրենք իրենց հոշոտում էին, ընտրատեղամաս գնում էին թնդանոթներով։

Մեզ համար այս ճահիճը հաղթահարելու ծրագիր է պետք։ Եվրոպան գիտի, թե դա որն է: Բայց վերը նշածս պատճառով չի ասում այդ մասին: Դրա փոխարեն, լավ քայլերի հետ փաթեթավորած, մեզ հրամցնում, հարկադրում է ազգը նեխացնող արժեքներ։

 

Մենք, մեր ազգային ինքնության վերաբերյալ այս թափթփված վերաբերմունքով, կարո՞ղ ենք ինչ–որ բան յուրացնել, և որ այն դառնա կուռ համակարգ մեր գիտակցության մեջ:

– Այո, մենք հիմա թափթփված ենք, բայց չմոռանանք , որ Եվրոպան Եվրոպա է դարձել այստեղից իրենց հետ արժեհամակարգ տարած հայ հալածյալների շնորհիվ։ Մեզ հարկավոր է ոչ թե յուրացնել, այլ վերհիշել։

 

Ընդհանրապես եվրոպական արժեքները կարո՞ղ են նպաստել, որպեսզի մենք կարողանանք գտնել այն հիմնականը, որը եղել է մեր մեջ: Չմոռանանք, որ դեռևս Վաչագան թագավորի ժամանակներից երկիրը ղեկավարվել է ներկայացուցչական ժողովի կողմից:

– Որպեսզի մենք կարողանանք գտնել այն հիմնականը, որը եղել է մեր մեջ, կարիք չկա դեգերել եվրոպական ներկա արժեհամակարգում։ Մենք նրանց մոտ կտեսնենք լավ բաներ, բայց չենք իմանա, թե ինչպես ունենալ դրանք։ Ինչպես որ չգիտենք, թե ինչպե՞ս ունենանք ընտրություններ։

Այն, ինչը ժամանակներ առաջ Եվրոպա է տարվել այստեղից, նստած է մեր հոգիների խորքերում, այն չի մարել ու չի կարող մարել։ Պարզապես հազար տարում ժանգի շերտ է նստել մեր հոգիների վրա։ Մեզ հարկավոր է ազատվել այդ շերտից, ու Եվրոպան նորից կգա մեզնից սովորելու։ Մենք հոգևոր հեղափոխության կարիք ունենք՝ վերարթնացնելու համար հարկադիր կերպով մեր մոռացածը։

 

Իրավական պետությունն էլ մեր տեսակին խորթ չէ: Ի վերջո պատահական չէ մեր պատմության մեջ Դատաստանագրքերի առատությունը: Իսկ Շահամիր Շահամիրյանի վերաբերյալ արդեն ամեն ինչ ակնհայտ է:

– Պարզապես վերջին ավելի քան հազար տարում, գտնվելով քաղաքակրթապես մեզ սոսկալիորեն զիջող ժողովրդի գերիշխանության տակ, բառի բուն իմաստով մոռացել ենք, թե ով ենք եղել մենք ժամանակին, ինչպիսի օրենքներով ենք ապրել։ Միակ ժողովուրդը, ումից մենք սովորելու բան ունենք, դա մենք ենք՝ ավելի քան հազար տարի առաջ։

 

Գոհար Սարդարյան

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”