Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում
ВИДЕО«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ: «Ջրահարսը», «Հենզելն ու Գրետելը» և «Երկարաճիտք Պեպին նշում է Ամանորը» ներկայացումները բարձր տրամադրություն են պարգևել ոչ միայն մայրաքաղաքի երեխաներին, այլև նրանց ծնողներին: Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ամանորյա ներկայացումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը:
Տոնական օրերին գործել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ գեղասահքի սիրահարներն իրենց ժամանցը կարող են անցկացնել մինչև ձմռան ավարտը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



