Վայրեր, որոնք հարկավոր է այցելել, մինչ դրանք չեն հայտնաբերել զբոսաշրջիկները (մաս 1-ին)
ФОТО
Որպեսզի հանգստանանք արձակուրդներին, մենք հաճախ ընտրում ենք զբոսաշրջության համար հայտնի վայրեր՝ մտածելով, թե եթե մի վայրում զբոսաշրջիկները շատ են, ապա այնտեղ լավ է: Աշխարհում իրավամբ շատ են դրախտային վայրերը, որոնք այդքան էլ հայտնի չեն զբոսաշրջիկների շրջանում:
Past.am-ը ներկայացնում է կախարդական վայրեր, որտեղ կարող եք հանգստանալ իրարանցումից ու վայելել խաղաղություն:
Խոսե Իգնասիո, Ուրուգվայ
Խոսե Իգնասիոյում բնակվում է մոտ 300 մարդ, սակայն ձմռանը (հարավամերիկյան ամռանը) քաղաքում հայտնվում են հայտնի դեմքեր, օրինակ՝ Շակիրան: Կան բազմաթիվ «լյուքս» դասի հյուրանոցներ ու ռեստորաններ: Այն իդեալական վայր է հարուստների համար:
Կոխ Ռոնգ, Կամբոջա
Եթե ցանկանում եք հանգստանալ քաղաքակրթությունից, ապա պարտադիր այցելեք Կոխ Ռոնգ կղզի: Ոչ մի երկնաքեր, աղմուկ կամ մեքենա:
Բանգլադեշ
Գեղեցիկ հող է՝ տարաբնույթ մշակույթով ու հարուստ պատմությամբ: Զբոսաշրջությունը երկրում զարգացած չէ, թեև շատ տեսարժան վայրեր կան, օրինակ՝ մահարաջաների դղյակները, ամենաերկար լողափը:
Սոֆիա, Բուլղարիա
Սոֆիան ամենաէժան զբոսաշրջային քաղաքներից է՝ համեմատած եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ:
Այն հարուստ է պատմական ճարտարապետությամբ:
Ամբերգիս Կայե, Բելիզ
Կղզին ունի հարուստ պատմություն: Տարբեր ժամանակներում այստեղ ապրել են մայա հնդկացիներ, կետ որսացողներ: Այսօր Ամբերգիսը գրավում է դայվերներին իր Բելիզի մեծ խութով, որը աշխարհում երկրորդն է:
Մյանմա
2010թ. Մյանմա է այցելել 300 հազար մարդ, 3 տարի անց՝ արդեն 2 մլն:
Արագորեն երկրում զարգանում է զբոսաշրջությունը:
Ռոատան, Հոնդուրաս
Հոնդուրասն այնքան էլ անվտանգ վայր չէ: Ռոատանը սկսեց հայտնի դառնալ դայվերների շնորհիվ, ովքեր կղզի էին եկել Մեզոամերիկյան արգելախութից:
Ապուլիա, Իտալիա
Հանգիստն Ապուլիայում բերում է վառ էմոցիաներ՝ լազուրե ծով, կարմիր հող, ոսկեգույն մայրամուտներ, հյուրընկալ բնակիչներ:
Բացի լողափային հանգստից՝ Ապուլիայում կան տեսարժան վայրեր՝ Բարի դղյակը, Սանտա-Կրոչչե բազիլիկը և այլն:




















































