Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանն ու Վրաստանը նախանշում են համագործակցության նոր հեռանկարներ

МЕЖДУНАРОДНОЕ

Հայ-վրացական հարաբերությունները բազմամյա ամուր համագործակցության հիմքերի վրա են դրված, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները: Կոմերը մտադիր են ավելի ուժեղացնել համագործա կցության այն հիմնական ուղղությունները, որոնք սկիզբ են առել դեռևս 1992 թվականի հուլիսի 17-ից, երբ երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Սա Հայաստանի նախագահի մակարդակով տասներեքերորդ այցն է Վրաստան: Նախագահական մակարդակով այցերից և հանդիպումներից բացի, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարների և վարչապետների այցելություններն ու հանդիպումները:

Երկու հարևան երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը նույնպես ամուր հիմքերի վրա է: Այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև կնքվել է փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր արձանագրություններ, այդ թվում` 2001 թվականին հոկտեմբերին ստորագրված հիմնարար փաստաթուղթը` «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը: Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին` հայկական կողմը մշÕ �ապես ընդգծել է այն հանգամանքը, որ ներկայիս հարաբերությունների հիմքում ընկած են հազարամյակների պատմություն ունեցող դարավոր կապերը:

2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով, իսկ 2013 թվականի աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014 թվականի մարտի 21-ին:

2013թ. Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 150 միլիոն դոլար: Արտահանումը Հայաստանից կազմել է 86 միլիոն 108.6 հազար դոլար, իսկ ներմուծումը` 65 միլիոն 834.8 հազար դոլար: Վրաստանից Հայաստան ներմուծվում են հիմնականում գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ: Հայաստանից արտահանվում են լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք:

Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմքում կարևորագույն դերակատարում ունի վրացահայ համայնքը: Այժմ Վրաստանում ապրում է շուրջ 250 հազար հայ (ոչ պաշտոնական տվյալներով` 400 հազար հայ), որոնք բնակվում են հիմնականում երկրի խոշոր քաղաքներում` Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում (2008 թվականի ապրիլից այնտեղ գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը), Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում: Նրանք հիմնականում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, առևտրով:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը, որը կարող է լուրջ ազդակ հանդիսանալ Վրաստանում առկա հայկական մշակութային հուշարձանների վերականգնման համար:

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay