Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Ս. Սարգիս եկեղեցում
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով Ս.Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս.Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ողջույնով:
Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ.Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև Տնօրհնեքի կարգ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



