Արզումայանի «Ամկար»-ը դուրս եկավ ՌԴ գավաթի 1/4 եզրափակիչ
СПОРТՌուսաստանի գավաթի խաղարկության 1/18 եզրակափակիչում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի «Անժի»-ն մրցակցի հարկ տակ 1:3 հաշվով պարտվեց «Կրասնոդար»-ին և դուրս մնաց հետագա պայքարից:
Մկրտչյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մինչև խաղավարտ մնաց պահեստայինների նստարանին:
ՀՀ ընտրանու պաշտպան Ռոբերտ Արզումանյանի «Ամկար»-ն, իր հերթին, Մոսկվայում 1:0 հաշվով առավելության հասավ «Լոկոմոտիվ»-ի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Արզումանյանը ևս հանդիպմանը չմասնակցեց` մնալով պահեստայինների նստարանին:
Ամենայն հավանականությամբ, ՀՀ ընտրանու ֆուտբոլիստները կմասնակցեն Պրեմիեր լիգայի հերթական տուրի հանդիպումներին, որոնք տեղի կունենան առաջիկա հանգստյան օրերին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



