Ереван, 20.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջինն անկեղծանում է անձնական կյանքի մասին

ВИДЕО

Մոսկվաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, նա տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ սիրավեպ սկսել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերություններն ինձ համար մեծ խնդիր են, քանի որ կյանքում շատ հիասթափություններ եմ ապրել և կեղծավորություն տեսել: Ինձ շատ դժվար է մարդկանց վստահել: Ինստագրամում ես ուրիշ եմ, իսկ անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են, որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից: Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչն իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ՝ մեր ժամանակներում, դու պետք է ինքնուրույն լինես: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեի: Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ՝ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդն ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել, քանի որ տղամարդիկ չէին կարողանում կոտրել իմ ինքնուրույնությունը, չէին կարողանում խաբել ինձ, ես միշտ ցանկացել եմ ինձ ավելի թույլ զգալ տղամարդու կողքին, բայց միշտ հակառակն էր լինում: Իսկ նման հարաբերությունները ինձ համար չէին: Կարիերայիս պատճառով, ես քիչ ժամանակ էի ունենում տրամադրել տղամարդուն, բնականաբար տղամարդուն դա դուր չի գալիս, իսկ քանի որ ինձ համար առաջնահերթ է կարիերան, ես այն էլ ընտրում էի: 

Տղամարդուց բաժանվելուց հետո կարող եմ երկու օր արտասվել, բայց հետո՝ մոռանալ: Ես շատ հավատացյալ մարդ եմ և միշտ մտածում եմ, եթե ինչ-որ բան դժվարություններով է գնում, ապա դա Աստծո կողմից չէ ուղարկված, իսկ երբ ամեն ինչ հեշտ է և հարթ, դրանք, կարծես, իդեալական հարաբերություններ լինեն: Երկու օր անց ես պարզապես հասկանում եմ՝ մեղք եմ, ինչի համար ծախսեմ ժամանակս տանջվելու վրա, ես պարզապես բաց եմ թողնում և թերթում եմ այդ էջը: Այդպես հեշտ մոռանում եմ նաև դավաճան ընկերուհիներին:

Ես երևի ավելի կարիերիստ եմ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզում ընտանիք կազմել: Մինչև ես ինձ լիարժեք չզգամ, այսինքն՝ չկայանամ իմ գործունեության մեջ, ես ինձ չեմ կարող լիիրավ անհատ զգալ իմ ընտանիքում: Հիմա այնքան երես առած աշխարհում ենք ապրում, ամեն ինչ շուռ է եկել, բայց ես ավելի հին ավանդույթների մարդ եմ և կարծում եմ՝ եթե տղամարդն ուզում է, ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր սիրելիին: Իմ դեպքում հարաբերություններ սկսելը բարդ է, ես չգիտեմ՝ տղամարդն ուզում է ինձ հետ շփվի ինքնահաստատվելու, թե պարզապես նրա համար, որ ինձ հավանել է: Դրա համար իմ երեք հարաբերությունները ձախողվեցին: Այս ամենի հետ մեկտեղ ես դեռ հավատում եմ հեքիաթների, որ յուրաքանչյուրը հասնում և հանդիպում է իր երկրորդ կեսին:

Շատ ամուսնացած տղամարդիկ են փորձում ինձ հասնել, լինում են անգամ մարդիկ, որոնցից նման վերաբերմունք չէիր սպասի: Ես տեսել եմ, թե ինչպես են տղամարդիկ դավաճանում իրենց ընտանիքներին և եթե չլիներ իմ բարոյական պահվածքը, ես երևի հիմա նրանց հաշվին կլինեի համաշխարհային աստղ: Իմ կյանքում կար մի փուլ, երբ չափազանց հիասթափված էի և չէի հավատում, որ գոյություն ունեն տղամարդիկ, ովքեր կարող են լինել ազնիվ և պարկեշտ:

Առաջ մտածում էի հարսանիքի մասին, բայց հիմա միևնույն է:Հարսանիքը, ինչպես նաև հարսանեկան զգեստ կրելը յուրաքանչյուր աղջկա կյանքում, իհարկե, շատ կարևոր է, բայց հիմա ես չեմ ուզում ինձ արքայադուստր զգալ, քանի որ նույն զգեստը ես կարող եմ անգամ բեմում կրել: Ես լավ հասկանում եմ աղջիկներին, իսկ հիմա ինձ համար այնքան կարևոր է գտնել և հանդիպել այնպիսի մարդու, ով իմը կլինի: Հարսանիքը մեկ օր է, իսկ այդ մարդու հետ դու պետք է ապրես մի ամբողջ կյանք:

Քաղաքացիական ամուսնությունն ինձ համար չէ: Տղամարդկաց համար սա ամենահարմար տարբերակն է․ ապրում են առանց պարտավորությունների, պատասխանատվության, իսկ կնոջ դեպքում տարիներն անցնում են: Գուցե կան մարդիկ, ովքեր այդպես երջանիկ են ապրում, բայց այն ինձ համար չէ:

Թանկարժեք նվերներ ստանում եմ տղամարդկանցից՝ ուշադրություն գրավելու համար: Տղամարդիկ նվիրում են բրենդային պայուսակներ, քարտեր՝ թանկարժեք խանութներից գնումներ կատարելու համար, երկու հարյուր վարդ․․․ Այդ տղամարդկանց անգամ դեմքով չեմ ճանաչում, իսկ նվերներն ուղարկելու համար մայրիկիս ստուդիայի հասցեն եմ տալիս: Իհարկե, միայն նվերներով չի սահմանափակվում, հաճախ ասում են՝ պատրաստ ենք միլիոն վճարել, միայն մեզ հետ ընթրես։ Նման նամակներ գրողներին արհամարհում եմ և անցնում առաջ: Կա տղամարդկանց տեսակ, որ մտածում է՝ ամեն ինչ վաճառվում է, իսկ ես խելագարվում են նման մարդկանց իրենց տեղը ցույց տալու համար: Իհարկե, նրանց մեղադրել չեմ կարող, քանի որ շատ աղջիկների դեպքում այդ մեթոդն աշխատում է, բայց ոչ իմ:

 

1I7A3192edit
1I7A3212 copyedit
1I7A3221edit copy
Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условиях