Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ամանորին եփել-թափելն ինձ հետաքրքիր չէ, այլ՝ սիրելիներիս անակնկալներ մատուցելը. Սոֆի Դևոյան

ВИДЕО

Պարուհի, պարուսույց եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանը նախընտրում է Ամանորը նշել քաղաքից դուրս, սակայն այս տարի տոն օրերին լինելու է տանը: Նրան այնքան էլ հետաքրքիր չէ եփել-թափելու պրոցեսը, փոխարենը պարուհին նախընտրում է Ամանորին իր շուրջը հավաքել մտերիմներին, հարազատներին եւ նրանց հիշարժան նվերներ, անակնկալներ մատուցել: Տիկին Դեւոյանը «Ժողովուրդ»-ին պատմել է 2017-ին ունեցած ձեռքբերումների, բացթողումների մասին` նշելով նաեւ, թե ինչ սպասելիքներ ունի 2018-ից: Նա նաեւ խոսել է ամանորյա զարդարանքների մասին` շեշտելով, որ նախընտրում է նախապատվությունը տալ այդ տարվա միտումներին: 

-Տիկի՛ն Դեւոյան, Ամանորն ի՞նչ միջավայրում եք դիմավորելու, ո՞ւմ հետ: Սիրում եք Նոր տարին դիմավորել տա՞նը, թե՞ այլ տեղ: -Նոր տարին նշելու եմ շատ հարազատ միջավայրում` իմ ընտանիքով: Մեզ այցելելու են ամուսնուս աղջիկները` մեկը Ավստրիայից, մյուսը` Ռուսաստանից: Մեր տուն են գալու նաեւ մեր ընկերները, այնպես որ, բոլորին հավաքելու ենք մեր շուրջը: Բոլոր ներկաներին սպասվում են հետաքրքիր, օրիգինալ անակնկալներ: Ձմեռ պապիկով, Ձյունանուշիկով իսկական Նոր տարի ենք նշելու: Ընդհանրապես, ես սիրում եմ տոնը նշել քաղաքից դուրս, թեկուզ Հայաստանում, որովհետեւ եփել-թափելն այդ օրերին այնքան էլ հետաքրքիր չէ: Բայց արդեն մի քանի տարի է` Ամանորը դիմավորում եմ տանը, քանի որ մայրս տարեց կին է, եւ ես նրան միայնակ չեմ թողնում: -Գալիք 2018 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ եք կազմում: Կա՞ն ստեղծագործական ծրագրեր, որոնք կուզեք անպայման կյանքի կոչել: -Պատրաստվում եմ իրականացնել շատ անսովոր մի նախագիծ` բեմադրության տեսքով: Ներկայացման պրեմիերայի օրը թերեւս կնշեմ նաեւ իմ բեմական գործունեության 50-րդ եւ «Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնի գործունեության 25-րդ հոբելյանները: Ամբողջ եռանդս դրել եմ դրա մեջ: Մշակույթի կենտրոնը մարտի վերջին կներկայանա ազգային պարերով, իսկ արդեն հունիսին` գալլա համերգով, որի շրջանակում կներկայացվեն միջազգային պարեր: -Եթե ամփոփելու լինենք 2017 թվականը, ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար: -Շատ լեցուն եւ հետաքրքիր: Այս տարի ես հասցրեցի բացել իմ ֆոտոստուդիան, ատելիեն, նաեւ դպրոց Շենգավիթ վարչական շրջանում. քիչ բան չէ: Իսկ մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչ շահեցիք եւ ի՞նչ կորցրիք այս տարի: -Դուք ուղիղ տասին խփեցիք, որովհետեւ ես այս տարի այնքան զբաղված էի, որ շատ քիչ շփումներ եմ ունեցել: Ահռելի, ժամանակատար աշխատանք եմ տարել 2017-ին: Առհասարակ, ասեմ, որ թեեւ միշտ շրջապատված եմ մարդկանցով, իմ ընկերների շրջանակը կրճատվել է: -Ամանորին ինչպե՞ս եք պատրաստվում զարդարել Ձեր տունը, տոնածառը: Հաշվի առնո՞ւմ եք նորաձեւության միտումները, 2018-ի թելադրանքը, թե՞ առաջնորդվում եք սեփական նախընտրություններով միայն: -Ամեն Ամանորին տունն անպայման զարդարված է լինում: Ես շատ եմ սիրում դա անել թոռնուհուս` Սոֆիի հետ, ով, ի դեպ, կարողանում է օրիգինալ լուծումներ ստանալ: Նոր տարվա դիզայնի հետ կապված իմ ամենասիրելի էլեմենտն, իհարկե, տոնածառն է: Չի կարող լինել Ամանոր առանց տոնածառի:

Զարդարանքներ ընտրելիս անպայման հաշվի եմ առնում տվյալ տարվա մոդայիկ գույները: 2018-ն, օրինակ, շան տարի է, ես դա նույնպես հաշվի եմ առնում: Ասում են` շունը ճոխություններ չի սիրում, ուստի տունը զարդարելու հարցում ավելի համեստ է պետք լինել` նախապատվությունը տալով հին, արխիվային, ռետրո իրերի կիրառմանը: -Տիկի՛ն Դեւոյան, Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրում: -Միայն մեկ բան` որ իմ ընտանիքի անդամները լինեն առողջ. դա կլինի ամենամեծ նվերը: Երբ մարդ առողջ է, նա ունի ուժ ե՛ւ աշխատելու, ե՛ւ սիրելու ու բարի գործեր կատարելու համար. սա ամենակարեւորն է: 

 

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта