Ինչպիսի՞ն կլինի հունվար ամիսը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը
ОБЩЕСТВО«Երեկվանից սկսած՝ նորից տաք օդի ալիքն ակտիվացել է և այս անգամ ակտիվացել է անմիջապես հարավից». երեկ՝ ասուլիսի ժամանակ, տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և նշեց, որ երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է:
«Կապանում հասավ մինչև +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ Իջևան, Բագրատաշեն, +17, +18 աստիճանի: Սյունիքի հովիտներում՝ Մեղրի, Ագարակ և հարակից շրջաններ, ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում՝ +12․․․+14 աստիճանի»,- ասաց նա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ մինչև 31-ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1-ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: «Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռանային բնակավայրերում։ Միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է՝ անձրևի հետ ձնախառն անձրև լինի»,- ասաց նա:
Հունվարի 1-ի գիշերը, ըստ Սուրենյանի, թռիչքաձև կբարձրանա գիշերային ջերմաստիճանը․ «Այսինքն, եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային ժամերին՝ կրկին +12 +14 աստիճան»,- ասաց նա:
Շարունակությունը կարդացեք ` ԱՅՍՏԵՂ



