Երևանի ավագանին հաստատեց Արցախյան պատերազմի մասնակից Ապրես Հովհաննիսյանին բնակարան հատկացնելու նախագիծը
ОБЩЕСТВОԵրևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.18՝ 66.4քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Երկրապահ կամավորականների միության անդամ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին: Հարկ է նշել, որ վերջինը, ինչպես նաև նրա որդին՝ Արշակ Հովհաննիսյանը հանդիսանում են նաև 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Արցախի հանրապետությունում տեղի ունեցած մարտական իրադարձությունների, ինչպես նաև դրանից հետո շփման գծում կազմակերպվող անվտանգության ապահովման գործողությունների ակտիվ մասնակիցներ:
Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով Ապրես Հովհաննիսյանի անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը / 11 անձով բնակվում են մեկ բնակարանում/:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



