«Հո չե՞նք թողնելու՝ երեխաների վիզը ծուռ մնա, մի բան կանենք». Մելիտա Հակոբյանը` գնաճի և աղքատության մակարդակի մասին
ОБЩЕСТВОՀայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ այս տարի թանկացումները նախատեսվածից ավելի շուտ սկսվեցին:Այս մասին հայտնում է Past.am-ը: Ըստ նրա՝ Հայաստանում ով ինչ ուզում՝ անում է. «Ասում են՝ «Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, մեզ մոտ էլ պետք է թանկանա», ո՞վ է ասում: Պետք է այլընտրանք ունենանք, մենք չունենք այլընտրանք, սպառողներն անճար են, վասալի կարգավիճակում, դա ճիշտ չէ, վերջապես, կա՛ ազգաբակչություն, կա՛ պետություն, եթե չկա՛ ազգաբնակչություն, չկա՛ պետություն»:
Հակոբյանի խոսքով՝ մենք չունենք միջին խավ, ունենք 30% ծայրահեղ աղքատներ, 30% աղքատներ: «Մեր պետական պաշտոնյաները բարձր են ստանում: Սխալ է այդ ամենը խառնել ու միջին աշխատավարձ ստանալ: Միջին աշխատավարձը պետք է ստանայինք 60-70 % հաշվարկով: Ովքեր վատ են ապրում, դրանց գումարը պետք է հաշվարկեինք և միջինը հանեինք»,- նշեց Հակոբյանը:



