Ադրբեջանը շարունակում է թաքցնել բանակում իր կորուստները
ОБЩЕСТВОՎերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակում ինքնասպանության երկու դեպք եւ մեկ զոհ է գրանցվել, ինչի մասին այդ երկրի պաշտպանության նախարարությունը խուսափել է հայտնել:
Azadlig.onfo-ն հունիսի 16-ի երեկոյան հայտնել է Ադրբեջանի ՊՆ Թովուզում եւ Գեդաբեկում տեղակայված զորամասերում զինվորների ինքնասպանության երկու դեպք տեղի ունենալու մասին:
Կայքին հասած տեղեկություններով` Թովուզի Գարալար գյուղում տեղակայված ստորաբաժանումում ինքնասպանություն է գործել 19-ամյա զինվոր Էլնուր Էլչին օղլու Թափդըգովը: Նրա ինքնասպանության գործելու հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Որպես ինքնասպանության պատճառ նշվում է, որ զինվորին նեղացրել են նրա հրամանատարները: Նշվում է, որ Աղդաշից զորակոչված Թափդըգովը արձակուրդից նոր էր վերադարձել զորամաս:
Գեդաբեկից կայքի ստացած տեղեկության համաձայն` եւս մեկ զինվոր ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Որպես ինքնասպանության պատճառ նշվում է, որ զինվորը ենթարկվել է ծանր ֆիզիկական բռնության: Կայքին չի հաջողվել պարզել ինքնասպանության գործած զինվորի անուն-ազգանունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին առաջնագծում 18-ամյա զինվոր Էլվին Էթիբար օղլու Դերվիշեւի զոհվելու մասին: Վերջինս զինծառայության էր կանչվել Բելքանի շրջանից: Նրա դին զինվորական պատիվներով հողին է հանձնվել հայրենի Քաթեխ գյուղում: Բոլոր երեք կորստի մասին Ադրբեջանի ՊՆ չի հայտնել:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 75 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:



