Ո՞վ է պատասխանելու մանկապարտեզի երեխաների թունավորման համար. Արմեն Պողոսյանի զայրույթը
ИНТЕРВЬЮ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձել է մանկապարտեզներում երեխաների թունավորությունների դեպքերին,- հայտնում է Past.am-ը:
Ըստ նրա՝մայիսին հանրապետության տարբեր մանկապարտեզներից 40 երեխաներ հայտնվեցին հիվանդանոցում, սակայն մինչև հիմա հստակ հայտնի չեն կոնկրետ պատճառները:
«Դիմել եմ վարչապետին, դատախազություն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Ստացել եմ մեծ քանակությամբ թուղթ, որոնցում բովանդակային պատասխան չկա: Կիսագրագետ մարդիկ, կիսաավազակային կազմակերպություններ իրենց իրավունք են վերապահել սերտիֆիկացնել, թուղթը մի տեղ փակցնել, որ արել են ու խուսափել պատասխանատվությունից: Սննդի պետական ծառայությունից էլ մեզ պատասխանել են, որ սերտիֆիկացումը պարտադիր չէ: Ես սա պատասխան չեմ համարում»,- նշեց պարոն Պողոսյանը:
Ըստ բանախոսի՝այդ թունավորումները հասարակական ընդվզման պատճառ չեն դառնում: Արմեն Պողոսյանի պնդմամբ՝ եթե մեր հասարակությունը բողոքի ձայն բարձրացնի, ապա պաշտոնյաները տեղից կշարժվեն:
Լևոն Փանոսյան




















































