Գասպարյանին 12 հազար դոլարանոց հողամաս են նվիրել
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը նախորդ տարի 5 միլիոն 600 հազար դրամով հողամաս է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Հայտարագրում նաև նշված է, որ Գասպարյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը, սակայն հայտնի չէ, թե որքանով: Մեկ այլ վաճառք էլ է իրականացրել՝ օտարելով իրեն պատկանող «VAZ 21703» մակնիշի ավոտեմեքենան 2 միլիոն դրամով:
Դրամական միջոցները կազմել են 43 միլիոն դրամ ու 39 հազար ամերիկյան դոլար: Եկամուտները կազմել են 9 միլիոն 321 հազար դրամ, որից 7 միլիոն 321 հազար դրամը աշխատավարձն է, 2 միլիոն դրամը մեքենան վաճառելուց ստացված դումարը, իսկ 5 միլիոն 600 հազար դրամն էլ հողամասի գումարն է, որը, պարզվում է, նա ստացել է որպես նվիրատվություն:



