Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞րն է քաղաքական դաշտի ինտրիգը

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց: 2018 թ. քաղաքական վերադասավորումների, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ ձևավորված ինտրիգը դեռ պահպանվում է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չակերտները չբացեց:

«Մինչև ապրիլ երկար ժամանակ կա: 4 ամիս առաջ կոնկրետ բաներ ասելու դեպքում ողջ պետական համակարգը կցնցվի, դրա համար էլ փորձում է ձեռնպահ մնալ այդ գնահատականներից: Մյուս կողմից հասարակության մոտ և քաղաքական դաշտում հետաքրքրություն կա այդ հարցի շուրջ, դրա համար փորձում է խուսափողական պատասխաններով հանդես գալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի պաշտոնի շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, մյուս կողմից էլ նշվում է, որ դեռ ոչինչ հստակ չէ, քաղաքագետն ընդգծեց.

«Սա քաղաքական պրոցեսի խնդիր չէ, երկու մարդկանց փոխհարաբերությունների հարց է: Բայց, հաշվի առնելով, որ գործող նախագահը դրական գնահատականներ հնչեցրեց Կ. Կարապետյանի մասին, ըստ էության, դրական է տրամադրված նրա գործունեությանը: Կարող ենք ենթադրել, որ հարաբերությունները նորմալ են, և նրանք այդ հարցի շուրջ ինչ–որ լուծում գտել են: Սա, իհարկե, հավանական տեսակետ է:

Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված: Փոփոխություններ չեղան: Իսկ իրավիճակը կարող էր պայթյունավտանգ լիներ: Ըստ իս՝ գործող նախագահի համար դա ևս տեսանելի էր: Չցանկանալով սրել իրավիճակը, նա փորձեց թարմ շունչ մտցնել և ընտրությունների ժամանակ ի հայտ եկան Կ. Կարապետյանն ու իր թիմը: Նրանց միջոցով Ս. Սարգսյանը փորձում է նոր դեմքով քաղաքական ուժ ներկայանալ: Այս պահին այդ ճանապարհով է գնում: Փորձում է գտնել այն ոսկե միջինը, որի միջոցով կկարողանա պահպանել ՀՀ–ի կայունությունը»:

Իսկ թե որքանո՞վ է դա հաջողվում, երբ թե՛ իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ հասարակության դժգոհությունը չի մարել, քաղաքագետը պատասխանեց.

«Փորձենք վերլուծել: Կ. Կարապետյանը սեպտեմբերին դարձավ վարչապետ, սեպտեմբերից մինչև ապրիլի 2–ը նախընտրական պրոցեսներ էին, որի ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ տնտեսական համակարգում հնարավոր չէր անել: Ապրիլից հետո ՀՀԿ–ն հաղթանակ տարավ ու թեև այն ապահովելու գլխավոր գործոնն ընտրակաշառքն էր, այնուամենայնիվ, որոշակի սպասելիքներ կային Կ. Կարապետյանից:

Մյուս կողմից, սակայն, ակտիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե նա կմնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Ըստ էության, նրա՝ պաշտոնին մնալու կամ չմնալու հարցն առկախված է թե՛ հասարակության, թե՛ ներքաղաքական վերնախավում: Իսկ նման պարագայում իշխանության հանդեպ գործարար ներդրումների առումով ձեռնպահ դիրքորոշում կա: Մարդիկ սպասում են, թե ապրիլին ի՞նչ կոնֆիգուրացիա և փոփոխություն կլինի:

Իր բախտը չբերեց այնքանով, որ նախ համընկավ նախընտրական փուլը, երկրորդը՝ ընկավ այն ինտրիգի մեջ, որտեղ անընդհատ խոսվում է՝ կմնա՞ իր պաշտոնին: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց արդյունքում լուրջ փոփոխություն ՀՀ–ում դեռ չկա»:

Անդրադառնալով ՀՀԿ–ականների այն հայտարարություններին, թե Ս. Սարգսյանին փոխարինող չկա ու հարցին, թե դրանք արդյո՞ք ներիշխանական որոշակի պայքարի մասին են խոսում, քաղաքագետը պատասխանեց.

«Նրանք ոչ թե Ս. Սարգսյանին, այլ իրենց են պաշտպանում: Հասկանում են, որ եթե ՀՀ–ում քիչ թե շատ փոփոխություններ լինեն, այլևս իշխանության մեջ չեն լինի: Նրանք իրենց դիրքերն են պաշտպանում և իրենց պատկերացմամբ՝ ՀՀ–ն հենց այս վիճակում էլ պետք է լինի: Բայց Ս. Սարգսյանը, ով թեև հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ, մի բարդ իրավիճակում հայտնվեց:

Մի կողմից՝ քաղաքական առումով խնդիր չունի՝ իր թիմը ստանձնել է իր շահերի պաշտպանությունը: Բայց մյուս կողմից նա հասկանում է, որ այդ շրջապատով թե՛ ինքը և թե՛ ՀՀ–ն ապագա չունեն: Փորձում է փոխել իր շրջապատը, բայց բավականին դժվար է լինելու, քանի որ այն շրջապատը, որն ինքը ձևավորել է տարիների ընթացքում, հայտնվելու է իր դեմ: Հայաստանյան քաղաքական դաշտի ինտրիգը հենց սրա մեջ է լինելու: Պահանջելու են, որ ոչ մի փոփոխություն չլինի: Իր դեմ են դուրս գալու հենց այդ իմաստով»:

 

Աննա Բադալյան

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян