«Ելքն» այսօր գրավոր կդիմի «Ծառուկյան» դաշինքին. Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКА«Ելք» խմբակցությունն այսօր գրավոր առաջարկով կդիմի «Ծառուկյան» դաշինքին ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցով բանակցություններ սկսելու հարցով, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր գրավոր առաջարկը կուղարկվի»,- ասել է Փաշինյանը:
Հարցին, թե մինչ այդ բանավոր հայտարարության վերաբերյալ արձագանքներ չկա՞ն, Փաշինյանը պատասխանել է, որ ընթացակարգ չկա:
«Նկատի ունեմ, ոնց որոշել ենք այդպես էլ կանենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Արտակ Զեյնալյանին միասնական թեկնածու առաջադրելու հարցով ցանկանում են բանակցություններ կսկսել «Ծառուկյան» դաշինքի հետ։
Ծառուկյան խմբակցությունից հայտնել էին, որ սատարել-չսատարելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն քննարկումների ավարտից հետո և հավելել, որ այդ հարցով գրավոր դիմում չեն ստացել:



