Նախարարները՝ ռեյտինգային ցուցակում
ПОЛИТИКА«Իրավունք» օրաթերթը հայտարարել է հերթական հարցման մասին, պարզելու համար, թե անցնող 2017 թվականին ընթերցողների կարծիքով ովքե՞ր են տարվա լավագույն և վատագույն նախարարները:
Այս պահին քվեարկությանը մասնակցած 357 մասնակցի ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ լավագույն նախարարների եռյակը գլխավորում է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը (38%): Նրան հաջորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը (36%), իսկ եռյակը եզրափակում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը (10%):
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օգտին քվեարկել է 7%: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ունեն մեկական տոկոս ձայներ:
Մյուս նախարարների օգտին քվեարկածների ցուցանիշն այս պահին 0 % է: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերը տարեմուտի տվյալներով, պարզ կդառան օրեր անց:



