«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ
ОБЩЕСТВОՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 12–ին` ժամը 15:00–ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.–ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.–ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Դեկտեմբերի 14–ին` ժամը 11:00–ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.–ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.–ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



