Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գնացել է ԱԱԾ–ի հայտարարության հետքերով և պարզել, որ .....

 

Երեկ, ողջ տեղեկատվական համակարգերը ցնցած ԱԱԾ–ի հայտարարությունը, թե ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք.–ն 2017 թվականի սեպտեմբերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջ, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

ԱԱԾ–ի ուսումնասիրությունների համաձայն, Ռ. Ք.–ն ՀՀ–ում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել նշված անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացվել և հայտարարվել է հետախուզում:

Բացի այդ, ձեռնարկվում են միջոցներ ՀՀ–ում գտնվող Ռ. Ք.–ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ–ի տարածած այս լուրը բավականին հետաքրքիր էր և «Փաստի» թղթակիցը փորձեց սեփական ուսումնասիրություն իրականացնել, պարզելու, թե նշված կազմակերպությանն առհասարակ ովքեր են անդամակցում:

Ի զարմանս մեզ, ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների մեջ գտանք հասարակության շրջանում բավականին հայտնի հոգեբույժ Հարություն Մինասյանի անունը: Առաջին հայացքից զարմանալի այս «հայտնագործության» կողքով անտարբեր անցնել չկարողացանք և անմիջապես նրանից փորձեցինք պարզել, թե ինքն արդյո՞ք տեղյակ է, որ «անդամակցում» է կեղծանունով գրանցված օգտատիրոջ «հիմնած» կազմակերպությանը, որտեղ պարբերաբար բռնությունների կոչեր են հնչեցվում:

Հ. Մինասյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը սոցիալական ցանցում 5000 օգտատեր ընկերներ ունի, բայց ոչ բոլորին է ճանաչում: Բացի այդ, ժամանակի սղության պատճառով չի կարող բոլորի գրառումներին հետևել: Ինչ վերաբերում է նշված կազմակերպության անունից հրապարակվող բռնության կոչերին, ապա նա վստահեցրեց, որ իր աչքով նախկինում երբևէ նման հայտարարություններ չեն ընկել:

«Ես քանի որ հոդվածներ եմ գրում, Ֆեյսբուք սոցիալական ցանցն ինձ համար ազատ տիրույթ է, որտեղ բժշկական թեմաներով իմ հոդվածներն եմ տեղադրում, որպեսզի մարդիկ կարդան: Եվ մարդկանց քաղաքական կողմնորոշումները ինձ չեն հետաքրքրում: Ի միջիայլոց, ես փորձում եմ նրան իմ ընկերների միջից հանել, բայց ոչ մի կերպ չի ստացվում:

Ինչ վերաբերում է կոչերին, ապա սոցիալական ցանցերում հազար տեսակ բաներ են գրում, բայց դա ազատ տարածք է, ով ինչ ուզում՝ գրում է, ով է նման բաները նկատում: Բայց ինչպե՞ս մարդը նախօրոք իմանա, թե ով է իրեն ընկերության առաջարկ ուղարկում, որ հաստատի,կամ մերժի: Ես անկախ իմ կամքից եմ հայտնվել այդ խմբում: Անվտանգության ծառայություն ունենք, թող նման մարդկանց հայտնաբերեն, բռնեն՝ դատեն, դա հո իմ ու քո գո՞րծը չի»,– ասաց Հ. Մինասյանը:

Նա նաև նշեց, որ մարդիկ, ովքեր արտասահմանում են ապրում ու իրենց դրսում ապահով են զգում, նրանք էլ են նման բաներ գրում երկրի նախագահի ու մյուսների հասցեին: Նման գրառումներ կատարողներին նա արգելափակում է, բայց այս մեկի մասին նոր է իմացել:

«Եթե ինձ հարցնեն ինչու եմ այդ օգտատիրոջ հետ ընկերացել, կասեմ այն, ինչ ձեզ ասացի, բայց հո իրենց կողմից ինձ նման մարդկանց ցուցակների մեջ մտցնելով չի: Դա հո չի նշանակում, որ մենք դառնանք տեռորիստ: Մարդիկ էլ պետք է զգույշ լինեն, որ ակամայից նման մարդկանց խմբերում չընդգրկվեն, որովհետև այդպիսի մարդիկ համացանցում շատ–շատ են»,– ասաց Հ. Մինասյանը:

Ի դեպ, նշված օգտատիրոջ ընկերների ցանկում էր նաև Պետրոս Մակեյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»