Սոցապ նախարարության «թեժ գծին» ժամում մոտ 40 զանգ է լինում
ОБЩЕСТВОՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Past.am-ին տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսին «144» թեժ գծի ծառայության միջոցով ստացվել է 7592 զանգ:
Ստացված զանգերից 1587-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1681-ը՝ ընտանիքի անապահովության, 444-ը՝ երեխայի խնամքի, 277-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 456-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 190-ը՝ մայրությաննպաստի, 122 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (206), ավանդի փոխհատուցման (386) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: Նոյեմբեր ամսին ստացվել է 69 բողոք, որից 7–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալական աջակցությանտարածքային բաժիններին, իսկ 56-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուսհարցերին համապատասխան ընթացք է տրվել:



