Պուտինի ապագայի տեսլականը նույնն է
ПОЛИТИКАՄոսկվայի Առևտրի միջազգային պալատում այսօր անցկացվեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը։ Լրագրողները հաշվարկել են, որ իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպված նմանատիպ 12 ասուլիսի վրա Պուտինը ծախսել է ընդհանուր առմամաբ 2 օր ժամանակ:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը պետք է ուղղված լինեն ապագային` քաղաքական ու տնտեսական ճկուն համակարգով, որի համար հիմք կհանդիսանան բարձր տեխնոլոգիաները։
Նա հիշեցրել է, որ բազմաթիվ անգամ պատասխանել է հարցին, թե ինքն ինչպիսին է տեսնում երկրի ապագան: Եվ ինչպես նախորդ անգամների ժամանակ, այս անգամ էլ նա կրկին պատրաստ է նույնը ասել՝ ուզում է, որ Ռուսաստանը լինի ժամանակակից, ճկուն քաղաքական համակարգով երկիր, ուր արտադրողականությունն ու աշխատանքի տեմպերը մշտապես աճում են։
Պուտինն ընդգծել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա։ Եվ ամեն ինչ պետք է ուղղված լինի քաղաքացների եկամուտների մեծացմանը։



