Դատապարտյալները տեսակապով կշփվեն հարազատների հետ
ОБЩЕСТВОԱռաջիկայում չի բացառվում, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներին թույլ կտան հարազատների հետ շփվել տեսակապով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով «ՔԿՀ-ների ներքին կանոնակարգ օրենքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը։
Նախարարն այս նախաձեռնությունը հիմնավորեց նրանով, որ դատապարտյալներին այն հնարավորություն կտա մշտապես կապ պահպանել ընտանիքի անդամների և հարազատների հետ, հատկապես, երբ վերջինները արտերկրում են բնակվում կամ ՔԿՀ այցելելու հնարավորություն չունեն։
նախագծի համաձայն «սկայպի» միջոցով զանգահարելու իրավունք կունենա յուրաքանչյուր դատապարտյալ: Նրանց հնարավորություն կտրվի ամսվա մեջ 2 անգամ, 20-ական րոպե տևողությամբ կապ հաստատել հարազատների հետ։



