2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ»
ПОЛИТИКА«Ժամանակ» թերթը գրում է.
«Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է և մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերևս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, և սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բևեռների հարաբերակցության:
Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարեւոր չէ, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել և իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով և մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը:
Կկարողանա՞ Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որևէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ և փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը:
Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



