Արամյանը՝ հաշտարար
ПОЛИТИКАԱնդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի հայտարարություններին, թե՝ քանի որ աղքատ մարդիկ միս չեն գնում, մսի թանկացումը նրանց վրա չի ազդի, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նրանք այլ բան են ցանկացել ասել:
«Հարաբերականորեն է ազդում, այ դա են մեր գործընկերները փորձել բացատրել, այսինքն, թե ինչպիսի սպառողական զամբյուղ կա մարդկանց մոտ: Ցանկացած սպառող էլ որոշակի զամբյուղ ունի, օրինակ՝ ես իմ սպառման զամբյուղի մեջ Ա և Գ ապրանքներն ավելի շատ եմ օգտագործում, քան մյուսը: Հետևաբար, գների բարձրացումը երկուսիս վրա հարաբերական է ազդելու, մեկն ավելի շատ է զգալու, քան՝ մյուսը: Կարծում եմ՝ գործընկերներս սա են ցանկացել բացատրել»,– ասաց Արամյանը:
Վարդան Արամյանը կոչ արեց սուր չընդունել այդ հայտարարությունները. «Ժողովուրդ ջան, էդպես մի ընդունեք։ Ես անձամբ և՛ Խոսրով Հարությունյանին եմ ճանաչում, և՛ ճանաչում եմ Հակոբ Հակոբյանին, ես վստահ եմ, որ երկուսն էլ մեծամտորեն չէին կարող արտահայտվել հանրության նկատմամբ»։



