Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դեր՝ խաղաղության անվան տակ

ПОЛИТИКА

ԵԱՀԿ Մինսկի խումբը կառավարում է կոնֆլիկտը, բայց լուծումներ չի որոնում, գրում է «Փաստ» օրաթերթը

 

Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդի հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ նշվել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատուները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը հակամարտությունը կառավարելն է արտաքին իմաստով:

«Իրենք խաղաղության անվան տակ իրենց այդ դերն են խաղում: Հիմա երկու պետությունների ղեկավարների վրա պատասխանատվությունը դնելը նշանակում է նորից մինչև վերջ չգնալ, որովհետև վերջին հաշվով խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է: Բայց այս հանգամանքն իրենց չի հետաքրքրում: ԵԱՀԿ Մինսկի խմբին հետաքրքրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռություն պահելը: Մինչդեռ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ:

Սա գիշեր–ցերեկ մենք պետք է ասենք: Կոնֆլիկտը Արցախի կայացած հանրապետության և Ադրբեջանի միջև է: Այս հարցը խեղաթյուրվում է՝ պատասխանատվություն է դրվում մի կողմի վրա, որն իրականում կոնֆլիկտի կողմ չէ»,–«Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում, վերոնշյալ հայտարարությունը պատերազմ չցանկանալու միտում ունի, բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ:

«Ճիշտ կլիներ, որ կանգնեին ու ասեին՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի կոնֆլիկտի հետ: Հայաստանը պարզապես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, այսքան բան: Իրականում իրենք չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ հարցի լուծումն է: Սա նշանակում է՝ նրանք ցանկանում են, որ կոնֆլիկտը շարունակվի այնքան, որքան հնարավոր է: Իրավիճակը հայկական պաշտոնական կողմին բավարարում է, ինձ՝ ոչ:

Ստեղծվածը մեր ժողովրդի շահերից չի բխում, որովհետև Հայաստանը կոնֆլիկտի մաս է մնում արհեստականորեն: Իսկ եթե Մինսկի խումբը հարցեր դնի, կսկսի նաև լուծումներ որոնել, բայց լուծումներ չեն որոնում: Նրանցից ոչ ոք չի ասում կոնֆլիկտի լուծում, ասում են՝ կոնֆլիկտը պետք է կարգավորվի: Իսկ սա նշանակում է կառավարել:

Մի հասկացության տակ անցկացնում են բոլորովին այլ բովանդակություն: Արտաքին իմաստով փորձում են կառավարել Ադրբեջան–Արցախ հակամարտությունը: Բայց եթե օբյեկտիվ են, պետք է պաշտպանեն Արցախին»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ խոսքն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի մասին է:

«Իսկ եթե միջազգային ճանաչման ճանապարհ չեն տալու, կոնֆլիկտը կշարունակվի և հարմար պահի կարող է նորից պատերազմ լինել: Իրենք շահագրգիռ չեն հակամարտության լուծմամբ: Եթե լուծեն՝ չեն կարող միջամտել: Հետո նրանք աշխատավարձեր են ստանում, պետությունների շահեր են արտացոլում: Բացի այդ, ձեռնտու է, որ Այսրկովկասի տարածաշրջանում ազդեցության լծակ ունենան:

Այս իմաստով Արցախի հարցն իրենց համար լավագույն առիթն է: Իբրև թե զբաղված են հարցը լուծելով, բայց լուծում են՝ խեղաթյուրելով հարցը: Այստեղից հետևություն, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ Արցախի հարցը լուծել ենք, Արցախը կայացած պետականություն ունի, բայց արտաքին ուժերը խեղաթյուրելու են հարցը՝ իրենց խաղը շարունակելու համար: Արտաքին ուժերի կողմից դժվարին ճանապարհ է գծվում: Սա խաղ է, ըստ էության»,– եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

 

 

Сербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильности