Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը նշել են արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների լուծման նպատակով երկու հանրապետությունների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը՝ որպես համահայկական շահերի խթանման ուղղություններից մեկը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



