Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան

ПОЛИТИКА

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրել են համատեղ նիստ՝ հանձնաժողովների ղեկավարներ Արզիկ Մխիթարյանի և Արմեն Աշոտյանի համանախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի խորհրդարանի լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նախարարի տեղակալները:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգին և Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ընթացքում երկու խորհրդարանների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել կոնկրետ թեմաների հետագա քննարկումները տեղափոխել երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների օրակարգ:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը արտաքին քաղաքական կապերի ընդլայնման գործում և բարձր գնահատել Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

«Մեր երկու խորհրդարանների համագործակցության ներկայիս մակարդակը թույլ է տալիս ավելի բարձր նշաձող սահմանելարտաքին քաղաքական հարցերում խորհրդարանական մասնակցության համարՏարբեր առիթներով բազմիցս շեշտել եմոր ՀՀԱզգային ժողովը յուրատեսակ կապողօղակ է մեզ համար այլ երկրների խորհրդարանականների հետ շփումների առումով»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ընդգծելով նման ձևաչափով հանդիպման կարևորությունը՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ արցախցի գործընկերների հետ ուրվագծել են գործողությունների որոշակի ծրագիր՝ շփումներն առավելագույնս ոլորտային և առարկայական դարձնելու համար:

«Արտաքին քաղաքական դաշտումհատկապես անվտանգային միջավայրի ձևավորման տեսակետից մեր ձեռնարկելիք քայլերը պետք է լինենհամահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին»,- շեշտել է Արմեն Աշոտյանը:

ԱՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կարևորել է խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջև տարեցտարի կատարելագործվող փոխգործակցությունը, պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ ընդունվող հայտարարությունները:

Այնուհետև նիստի մասնակիցները անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: «Հայաստանի ու Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգը» զեկույցով հանդես է եկել Արզիկ Մխիթարյանը, որում մասնավորապես անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերին և Արցախը որպես բնականոն կյանքով ապրող և զարգացող երկիր ներկայացնելու անհրաժեշտությանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել Արմեն Աշոտյանը, Հայկ Խանումյանը, Արտակ Զեյնալյանը, Կարեն Բեքարյանը, Դավիթ Մելքումյանը, Շիրակ Թորոսյանը:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է օրակարգային երկրորդ հարցի քննարկմամբ, որը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին: Թեմայի շուրջ ցեկույց է ներկայացրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ հարևան երկրների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առկա իրավիճակին և սպասվող զարգացումներին:

Քննարկվող թեմայի շուրջ մտքեր են փոխանակել Վարդգես Բաղրյանը, Արտակ Զեյնալյանը, Գեորգի Պետրոսյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Աշոտ Ղուլյանը և Կարեն Բեքարյանը:

Համատեղ նիստի արդյունքներով հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արմեն Աշոտյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян