ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է Եվրամիության համար. ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ
МЕЖДУНАРОДНОЕԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողության ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Իոաննիս Վրաիլասը:
«Մոլդովայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ Եվրամիության համար առաջնահերթ կարևորություն ունեցող հարցերից մեկը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ի ցույց դնել քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է 2018 թվականին դրանց կարգավորման գործում առաջընթաց գրանցելու համար»,- հայտարարեց Վրաիլասը:
Նա ողջունեց Մինսկի խմբի գործադրած ջանքերը, ինչպես նաև ՄԽ համանախագահող երկրների կողմից համատեղ հայտարարության ընդունումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



