Արմեն Սմբատյանը պատվեր չի տեսնում
ПОЛИТИКАՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, Հայաստանի նախագահի միջազգային մշակութային–հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը ագրեսիա է տեսնում ռուսական հեռուստաալիքների՝ ՀՀ–ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ որոշ քննարկումներում և ռեպորտաժներում:
«Փաստ» օրաթերթի հետ զրույցոմ նա նշեց, որ պատճառն արհեստավարժության պակասն է և ասեկոսեները:
«Մեր նպատակները, շահերը չեն հակասում հայ–ռուսական բարեկամությանը, այստեղ խնդիրը ո՞րն է: Էմոցիոնալ հայտարարություններ են անում: Այսօր այդ ամենը շատացել է: Ջիգարխանյանի հարցի շուրջ էլ այնպիսի բաներ են ասում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Բոլոր խելացի լրագրողներն ու քաղաքական գործիչները ճիշտ են պատկերացնում և գնահատում տեղի ունեցածը: Շատերը կերազեին այսպիսի պայմանագիր և հնարավորություն»,– ասաց դիվանագետը:
Զրույցի շարունակությունը՝ թերթի վաղվա համարում:



