Դավիթ Տոնոյանը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին
ПОЛИТИКА«Ես նրա հետ ծառայել եմ, բայց կարծիք չունեմ», ասել է ԱԻՆ նախարարը, գրում է «Փաստ» օրաթերթը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ով նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել, դժվարանում է մեկնաբանել այդ համակարգում երկար տարիներ աշխատած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը։
«Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,– երեկ՝ դեկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը։
Դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Բաղմանյանը աշխատանքից ազատվել է աշխատանքում թերացման պատճառով, ԱԻ նախարարն ասաց. «Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»։
Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ, երբ ծառայել է Հայկազ Բաղմանյանի հետ միասին, թերացումներ նկատե՞լ է, Տոնոյանը պատասխանեց. «Այդ փուլում՝ ոչ: Ես ավելին, քան պաշտպանության նախարարն է ասել, ասել չեմ կարող»:



