Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանն առաջ է ընթանալու, և այդ հարցում նրան ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի:
«Եդինայա Ռուսիա» կուսակցությունը սատարելու է նրա թեկնածությունը:
Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, իսկ 2004-ին վերընտրվել այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից ընտրվել նախագահ։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



