Նաիրա Զոհրաբյան. «Այսօր մենք, ցավոք սրտի, ունենք կատարյալ ձախողում բոլոր ոլորտներում»
ПОЛИТИКА2018 թվականի պետական բյուջեի շուրջ ավարտական փուլում ծավալված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց վերջնական կարծիքը հայտնել փաստաթղթի մասին: Խոսրով Հարությունյանն իր խոսքում նշեց, որ եթե հաջորդ տարի կենսաթոշակները և աշխատավարձերը չբարձրացնելը նորմալ երևույթ չէ, բայցև պարտքով սոցիալական բեռն ավելացնելը՝ կործանարար է: Իր դիտարկմամբ, բյուջեն թեև իրատեսական է, բայց բավականին ռիսկային է: Եվ շատ ուրախ կլինի, եթե կառավարության կողմից ստանձնած պարտավորություններն իրականություն դառնան:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նկատեց, սակայն, որ ԱԺ ընտրությունների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախընտրական փուլում ժողովրդին տված խոստումը, թե թոշակներն ու աշխատավարձերը բարձրանալու են, փաստորեն չի համապատասխանում իրականությանը:
«Երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան որսի, պատերազմի և ընտրությունների ժամանակ»,- ասաց պատգամավորը:
Կառավարության մնացած ձախողումների մասին առավել մանրամասն՝«Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



