Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայացքներս ուղղելով Եվրոպա՝ չպետք է մոռանանք մեր հյուսիսային բարեկամին

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը

 

Պարոն Գասպարյան, Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը ձեզ մոտ հույսեր արթնացնո՞ւմ է, որ մեր երկրում արժեքային առումով ինչ–որ դրական բաներ կփոխվեն:

– Երբեք սխալ չէ լայն շրջանակների հետ հարաբերություններ ունենալը: Մենք պետք է դուրս գանք ներկա նեղ կապվածությունից: Բայց դա չի նշանակում, որ եթե հայացքներս ուղղում ենք դեպի Եվրոպա, ապա պետք է մոռանանք մեր հյուսիսային բարեկամին: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք պատմաքաղաքական հազար ու մի կապերով, և այդ կապերը շարունակական են: Այնպես որ, ես ողջունում եմ այդ համագործակցությունը: Եվ կարծում եմ, որ պետք է երկուստեք ճիշտ քաղաքականություն վարելով՝ դաշինքների մեջ լինենք աշխարհաքաղաքական այս երկու միավորների հետ:

 

Այսինքն՝ մտածում եք, որ իրականություն կդառնա Հայաստանի՝ կամուրջ լինելու փաստը:

– Իրականություն կդառնա, թե չի դառնա, կախված է արդեն մեր դիվանագիտական հաջողություններից, մեր ամենօրյա աշխատանքից, նաև մեր պահվածքից: Իսկ ռուսական լրատվամիջոցները, որ աղմկում են, ընդամենը աղմուկ է: Ես անհնարին եմ համարում, որ Հայաստանն այդ համաձայնագիրը կնքել է առանց նախագահ Պուտինի հետ համաձայնեցնելու:

Գյուղացի մարդը մի շատ խելոք խոսք ունի. ասում է՝ խելոք գառնուկը երկու մոր ծիծ է ծծում: Իսկ անխելք գառնուկը կարող է սովից սատկել: Հիմա եթե մենք խելոք լինենք ու կարողանանք դաշնակցել աշխարհաքաղաքական այդ երկու հզոր միավորների հետ, շատ լավ կլինի մեզ համար:

 

Բայց պայմանն այսպիսին է՝ պետք է խորացնենք մեր երկրում ժողովրդավարությունը, ժողովրդավարական նոր ինստիտուտներ ձևավորենք: Մենք դա կանե՞նք: Ունե՞նք այդ կամքը: Կամ մեր այսօրվա վիճակով ի վիճակի՞ ենք դա անել:

– Անշուշտ, Եվրոպայում ժողովրդավարության մակարդակը շատ բարձր է: Ե՛վ կրթական, և՛ առողջապահական, և՛ գիտական ոլորտներում, նաև՝ կենցաղավարության մեջ: Բայց նույն այդ երվրոպան ունի նաև անցանկալի կողմեր՝ կապված միասեռականության հետ, ընտանեկան հարաբերություններում: Ա՛յ, այս երևույթները պետք է մերժենք: Այսինքն՝ մերժենք այն, ինչը չի բխում մեր ազգային հոգեկերտվածքից, կամ որ նույնն է՝ մերը չէ:

 

Կարո՞ղ ենք լավը վերցնել, վատը՝ մերժել: Կհամաձայնե՞ն:

– Ա՛յ, դիվանագիտությունն այստեղ է երևան գալիս, շենք ու շնորհքն այստեղ է, որ երևում է: Իհարկե, պետք է կարողանանք: Պետք է փորձենք: Հակառակ դեպքում կուլ գնալը կա ու կա:

 

Իսկ մեր իշխանություններն անկեղ՞ծ են իրենց ցանկություններում, որպեսզի բարեփոխումներ կատարեն երկրում:

– Ես ինձ վերաբերող հարցին կարող եմ պատասխանել: Իսկ իշխանություններին վերաբերող հարցերին թող իրենք էլ պատասխանեն: Միաժամանակ մի բան ասեմ՝ դիվանագիտությունը, ընդհանրապես քաղաքականությունը գործողությունների, հաշվարկների համակարգ է, որտեղ անկեղծության գործոնը տեղ չունի: Անկեղծությունը պետք է լինի միայն ազգային շահի առումով: Եթե այդ քաղաքականությունը կամ դիվանագիտությունը նպաստում է մեր ազգային ամրությանը, օգտակար է մեզ, ուրեմն արդյունավետ է այն:

 

Մեր ժողովուրդը, Հայաստանի շարքային քաղաքացին կամ, ինչպես ասում են, միջին վիճակագրական հայը կցանկանա՞ արդար երկրում ապրել, կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հետ միասին պատասխանատվություն ստանձնել, ենթարկվել օրենքին: Քանզի մեդալը երկու երես ունի:

– Միջին հայի առջևից գնում է առաջնային հայը, գիտակից հայը, ուղղորդող հայը: Եթե գիտակից հայը գիտակից գործունեություն է ծավալում, ապա մյուսները հետևում են նրան: Այնպես որ, մենք պարտավոր ենք շեշտադրումը ճիշտ կատարել և ճիշտ ըմբռնել խնդրի էությունը: Եվ այս ամենը ծառայեցնենք միմիայն մեկ բանի՝ ազգային շահին: Մեր ցանկացած գործողություն ու հարաբերություն պետք է բխի հենց ազգային շահից:



Գոհար Սարդարյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”