Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամանորին ընդառաջ. ի՞նչ է առաջարկում Հայաստանը, և ո՞ր երկիրն են նախընտրում հայերը

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամանորյա տոներին ընդառաջ քաղաքացիները որոշում են, թե այս տարի ինչպե՞ս պետք է կազմակերպեն իրենց հանգիստը: Տանն անցկացնելու և ավանդույթները չխախտողների կողքին քիչ չեն նաև արտերկիրը նախընտրող քաղաքացիները: Թեև մինչ Ամանոր դեռ մեկ ամիս ժամանակ կա, բայց արդեն նշմարվում է այն պատկերը, թե մեր քաղաքացիներն այս տարի հատկապես որտեղ են գերադասում անցկացնել տոնական օրերը:

«Հայաստանում շատ ճոխ ենք նշում Ամանորը, և այդ պատճառով շատ հաճախ Նոր տարին տանը նշելու ցանկություն չենք ունենում: Հոգսերից, խնդիրներից խուսափելու համար ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, որ տանը պետք է Նոր տարի չանեն: Եվ քանի որ ամանորյա տոները նաև հանգստի հետ են կապվում, մարդը պետք է հանգստանա և վայելի այդ օրերը: Ամանորն ավելի հետաքրքիր անցկացնելու համար նախընտրում են այլ տարբերակներ գտնել:

Մասնավորապես՝ ո՞ր երկիր պետք է գնան: Ասեմ, որ հիմնականում ամենամատչելի տարբերակն առաջարկում է Վրաստանը: Այս երկիր այցելելու համար բավականին շատ հարցումներ են լինում: Վրաստանից հետո երկրորդ տեղում Եգիպտոսն է: Ես այս տարի նկատեցի, որ Եգիպտոս մեկնողների շարժը բավականին շատ է: Եգիպտոսից հետո արդեն Դուբայն է, և այն պետությունները, որոնք ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Ռիմա թրավլ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով, հազվադեպ քաղաքացիներ կան, ովքեր նախընտրում են բարձր գներով մեկնել, օրինակ, Թաիլանդ կամ որևէ այլ երկիր. «Իսկ եթե խոսենք Հայաստանի մասին, ապա մեր երկրում գները բարձր են: Հաշվարկենք անգամ մեկ անձի համար նախատեսված 150 կամ 200 հազար դրամ արժեքը: Հաշվի առնենք, որ այդ արժեքի մեջ ներառված չեն ավիատոմսերը: Կարծում եմ, ամեն դեպքում, այդ արժեքը բավականին թանկ է»:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, Ռիմա Խաչատրյանը նշեց. «Իհարկե, եվրոպական երկրներ մեկնելու ցանկացողները կարող են ավելի լինել, բայց այս դեպքում մենք շենգեն վիզայի խնդրին ենք բախվում: Յուրաքանչյուր քաղաքացի չէ, որ կկարողանա ստանալ վիզա և մեկնել: Բացի այդ, մարդը տոնական օրերից առաջ պետք է մտածի, արդյո՞ք փաստաթղթերը հավաքելուց հետո վիզա կստանա: Իսկ, օրինակ, Հնդկաստանի, Հորդանանի, թեկուզև Եգիպտոսի և Դուբայի դեպքում վիզայի հետ կապված խնդիրներ չկան: Երկրներ կան, որ ընդհանրապես վիզայի անհրաժեշտություն չկա: Մարդիկ նախընտրում են այն երկրները, որտեղ ընթացակարգերն ավելի հեշտացված են և խնդիրների առջև չեն կանգնի: Եվրոպական երկրներ մեկնողները շատ կլինեն, եթե մենք չունենանք վիզայի ռեժիմի խնդիր»:

Հարցին, թե զբոսաշրջիկներին գրավելու առումով մեզ մոտ հետաքրքիր առաջարկներ կա՞ն, թե այդ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ամեն ինչ անում ենք, որ ՀՀ–ում կարողանանք զարգացնել ներգնա տուրիզմը, զբոսաշրջիկներ բերել և ներկայացնել Հայաստանը: Բայց առաջնահերթ պետք է հյուրանոցների գների առումով ավելի մատչելի տարբերակներ ունենանք: Հյուրանոցներում նաև ժամանցը պետք է ապահովենք: Տոնական, անիմացիոն շոուներ պետք է լինեն, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր լինի Հայաստանում: Ձմեռ է, ցուրտ: Զբոսաշրջիկների համար այդքան էլ հետաքրքիր չի լինի դրսում՝ պետք է միայն ձյուն տեսնեն:

Իսկ միայն Ծաղկաձորով տուրիզմ չենք կարող զարգացնել: Երևանում ևս պետք է հետաքրքիր պահեր ստեղծել, որ զբոսաշրջիկը տպավորվի, պատմի այդ մասին իր ծանոթներին ու հաջորդ տարի արդեն նրանց հետ գա մեր երկիր: Պետք է բարձրացնել նաև մեր գիդ–էքսկուրսավարների և վարորդների սպասարկման որակը: Սա ամենակարևորն է: Զբոսաշրջիկն առաջինը նրանց է տեսնում, նրանք են ներկայացնում երկիրը: Ինչպես ներկայացրեցին, այդպիսի կարծիք էլ կկազմեն երկրի մասին»:

 

Աննա Բադալյան

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»