Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանը պատժե՞ց Ադրբեջանին. «Իրատես»

ПОЛИТИКА

«Իրատես» թերթը գրում է.

«Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: 

Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային եւ «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ: Կարելի էր փոքր-ինչ հեռուն գնալ եւ ռուսական «փորձագիտական լեզվով» արձանագրել, որ դրանով լեգիտիմացվեց հայ-ռուսական «ամուսնությունը»` անչափ բարձր մակարդակով. ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ադրբեջանի սիրելի «տիկնանց»` Ղազախստանի, Բելառուսի եւ մնացյալի ձեռամբ` հավաստելով ոչ միայն ՀԱՊԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, այլեւ` Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի հանդիպումներում տեղի ունեցած պայմանավորվածություններին: 

Եվ այդ ամենը` Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից «վայրկյաններ» առաջ: Ասել է` Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած: Ինչն ուղղակի «չափալախ» էր վերջերս Յուրոփից «լվացված-քամված» Իլհամ Հեյդարովիչի համար: 
Պատժու՞մ է Ռուսաստանն Ադրբեջանին: Անշու՛շտ: ԵԱՏՄ չմտնելու՞ համար: Նա՛եւ: «Լավրովի ծրագիրը» տապալելու, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան տորպեդահարելու՞ համար: Բա իհա՛րկե:

Ընդ որում, հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այսօր նախագահում է Հայաստանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:

Սա առնվազն գիլիոտին էր Ադրբեջանի համար, եթե ոչ` ավելին: Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլեւ խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»: Եվ քանի որ «ծուռ նստել, դուզ ենք խոսում», ասենք նաեւ, որ Էրդողանին այս փուլում հաստատապես չեն հուզում Ալիեւն ու վերջինիս «ղարաբաղյան տենչերը»։ Էրդողանը բոլորովին, անչափ ծավալուն այլ օրակարգ ունի Պուտինի եւ Ռուսաստանի հետ, ուստի նաեւ այս «գետնին վրա» է Ալիեւը մեկուսացած ու «լքյալ»:

Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարեւոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների:

Ընդ որում, բավականին հետաքրքիր եւս մեկ բան տեղի ունեցավ այս օրերին. արդեն ներքաղաքական (չնայած` ոչ միայն) բնույթի` փակելով շրջանը: Հայոց դատական դահլիճում, Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործի շրջանակներում, հնչեց Վահան Շիրխանյանի եւ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունը, որից ածանցված հարցերն ավելի շատ են, քան ենթադրվող պատասխանները: Նախ` ինչու՞ հիմա եւ ի՞նչ նպատակով հնչեց ձայնագրությունը:

Չէ, հեռուն չենք գնում այն «բաղդատելու» ԵՄ համաձայնագրի, ՀԱՊԿ հայտարարության հետ, ելնելով նրանից, որ շատերն էին գուցե սպասում, որ ԵՄ համաձայնագիրը եւ սպասվող ղարաբաղյան զարգացումները հնարավոր է եւ լուրջ պայթյունի հիմք լինեին, որի վրա էլ նրանք, առանց վայրկյան կորցնելու, կտաքացնեն իրենց ձեռքերը, սակայն, ի փառս Աստծո, չեղան «նման բաներ», եւ հիմա ճիշտ ժամանակն է հասկացնելու` «որտեղ են ձմեռում խեցգետինները», եւ ինչու այս անգամ նրանք այդպես դաժանորեն «ամառեցին»։ Ինչու՞ ՕՐՕ դաշինքը ձայն-ծպտուն չի հանում այդ ձայնագրության առնչությամբ, ինչու լուռ է նաեւ մեր կողմից անչափ հարգված պարոն Սեյրան Օհանյանը: Լուռ է անգամ գերակտիվ տիկին Ռուզան Խաչատրյանը… Հարցերը շատ են։

Բայց ցավն ու ափսոսանքը է՛լ ավելի շատ են»:

 

Թեմայի մասին առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана