ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լուսաբանման որակը բարձրացել է
ОБЩЕСТВОՎերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լուսաբանման որակը բարձրացել է։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ խնդիրը խիստ անձնական է և վերաբերում է անհատի վարքագծին:
Այդ է պատճառը, որ այս թեման լուսաբանելն ունի իր առանձնահատկությունները և լրագրողները պետք է բազմակողմանի տեղեկացված լինեն, որպեսզի կարողանան ստույգ ինֆորմացիա տարածել։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Արևիկ Պետրոսյանն էլ շեշտեց, որ չորրորդ իշխանությունից է կախված, թե հասարակության մեջ ինչ կարծիք կձևավորվի հիվանդության վերաբերյալ և ինչ մոտեցում կդրսևորեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ։
Թեմայի լուսաբանման հարցում արձանագրված դրական ցուցանիշ է այն, որ եթե նախկինում հրապարակումներն ավելի շատ մեղադրական շեշտադրումներ էին պարունակում, կոպիտ էին և խարանի ու խտրական վերաբերմունքի տարրեր էին պարունակում, ապա այժմ լուսաբանումներն ավելի նրբանկատ են, որը խնդրի մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման հետևանք է։



