Եղանակը առաջիկա 5 օրերին
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի ցերեկվա ընթացքում Հայաստանի հարավային շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ից 4-ը էապես չի փոխվի, իսկ հաջորդ երկու օրերին՝ 5-ին և 6-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով,:
Նույն օրը, դեկտեմբերի 6-ի ցերեկը, ինչպես նաև հաջորդ երկու օրերին՝ 7-ին և 8-ին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 3-ից 5-ը, ինչպես նաև 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամսի 6-ի երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:



