Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գազպրոմն ընդդեմ Հայաստանի

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսական НТВ հեռուստաալիքի «Место встречи» հաղորդման նոյեմբերի 28–ի թողարկումն ամբողջությամբ նվիրված էր Հայաստան–ԵՄ ստորագրված համաձայնագրին: Հաղորդման բովանդակությունը ամբողջովին կառուցված էր Հայաստանին վիրավորելու, դավաճան պիտակելու վրա: Հնչում էին այնպիսի գնահատականներ ու համեմատություններ, որոնք ուղղակիորեն վիրավորում էին Հայաստանը, օրինակ, որ Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, «Հայաստանը ստորագրել է ասոցացումը, որովհետև հին ու հպարտ ազգ է, ու չի ցանկանում խոստովանել, որ կախված է միայն Ռուսաստանից», «Հայաստանը կատու է» և այլն:

Ռուսական հեռուստաալիքներում նման ֆորմատի քաղաքական թոք–շոուները շատ են: Գրեթե յուրաքանչյուր խոշոր հեռուստաալիք ունի նման ֆորմատ, որոնց նպատակը հիմնականում քարոզչական հարթակ ապահովելն է այս կամ այն ներքին կամ արտաքին քաղաքական թեժացումների ժամանակ: Նմանատիպ հարթակները շատացան, իսկ եղածներն առավել ակտիվացան 2013 թ.–ից հետո, երբ Ռուսաստանը մտավ ակտիվ արտաքին քաղաքական գործընթացների մեջ ու կարիք եղավ նաև տեղի ունեցողը մատուցել սեփական լսարանին այնպես, ինչպես «կարգն» է:

Բայց Հայաստանին նվիրված НТВ հեռուստաալիքի այս հաղորդումը չի կարելի անվանել Կրեմլի կողմից ուղղորդվող, որովհետև ի տարբերություն հաղորդման հյուրերի, իսկ մինչ այդ էլ «Զվեզդա» հեռուստաալիքում հնչեցված մտքերի, ռուսական իշխանությունն, ի դեմս Պուտինի, այս անգամ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարի հետ կապված այլ դիրքորոշում էր ընտրել: Թե որոնք են ի տարբերություն 2013 թ. ռուսական կողմնորոշման մեղմացման պատճառները, դժվար է ասել: Ոմանք դա մեկնաբանում են որպես Սերժ Սարգսյանի դիվանագիտական հմտությունների արդյունք, ոմանք կարծում են, որ Պուտինը փորձում է Հայաստանի միջոցով դրացիական մեսիջներ ուղարկել Եվրոպային: Բայց սա այլ քննարկման թեմա է: Կարևորն այստեղ այլ բան է. փաստացի ռուսական մեդիադաշտում Կրեմլից հրահանգ չէր կարող լինել Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման փաստը վարկաբեկելու:

Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե Կրեմլից նման հրաման չկա, ուրեմն մեդիադաշտը այդ մասին չի խոսելու: Չի նշանակում, որովհետև ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում վերնախավը միատարր չէ: Կան բազմաթիվ խմբեր, որոնք ունեն բազմաթիվ ռեսուրսներ: Հենց այստեղ է, որ պետք է հիշեցնենք, որ НТВ հեռուստաալիքը պատկանում է Գազպրոմ–մեդիային: Կարծում ենք սա շատ բան է ասում:

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանին և նրա հովանավորներին, այդ թվում նրա հարազատ կազմակերպության՝ Գազպրոմի ղեկավարությանն ու Գազպրոմի քաղաքական կնքահայր Դմիտրի Մեդվեդևին դուր չի գա, որ առանձին վերցրած մի տեղում իրենց թիմի անդամի դիրքերը թուլանում են կամ չեն ուժեղանում: Բնական է, որ ԵՄ հետ համաձայնագիրը, այն էլ Սարգսյան–Պուտին ակտիվ երկխոսության ու Պուտինի փաստացի համաձայնության կոնտեքստում, Սարգսյանին տալիս է երկակի լեգիտիմություն՝ թե Եվրոպայից՝ համաձայնագրի տեսքով, թե՝ Ռուսաստանից: Տնտեսական հեռանկարները կամ վիզաների ազատականացումը թողնենք ապագային. այս իրավիճակում ակնհայտ է, որ Սարգսյանը քաղաքական մեծ քարտ բլանշ է ստացել ու ստացել է նաև անմիջականորեն Վլադիմիր Պուտինի գիտությամբ:

Այս կոնտեքստում, НТВ հեռուստաալիքի հաղորդումը պետք չէ ընկալել որպես ռուսական պետական քարոզչություն: Այն առանձին վերցրած մեկ խմբի՝ Գազպրոմի, նրա ռուսական ներկայացուցիչների դժգոհության ձայնն է ընդդեմ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման, ինչպես նաև, ըստ էության, ընդդեմ ռուսական պետական քաղաքականության որոշման, որն այս անգամ չխանգարեց Հայաստանին ստորագրել համաձայնագիրը:

 

Ալեքսեյ Կարապետյան

 

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»