Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երվանդ Բոզոյան. «Նպատակը ռուսներին հարվածելն էր, ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում»

ИНТЕРВЬЮ

Ադրբեջանն ուզում է տեղավորվել ուկրաինական և վրացական վագոնում, գրում է «Փաստ» օրաթերթը:

Երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր ընդունեց, որտեղ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել:

Նոր դրույթը հակահայկական և հակաիրավական որակվեց, քանի որ միջազգային երեք հիմնարար սկզբունքներից այնտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

 

 

– Պարո՛ն Բոզոյան, գնահատելով ՍԾՏՀ ԽՎ դերը, Արցախյան կոնֆլիկտի առումով հռչակագիրն ի՞նչ ազդեցություն կունենա:

– Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: ՍԾՏՀ ԽՎ–ն, ըստ էության, երկրորդական կառույց է: Փաստացի կարելի է ասել, որ նախաձեռնողն ուկրաինական պատվիրակությունն էր: Ուղղակի տհաճ է, որ այսպիսի վիրավորական քայլերով հանդես եկան: Իրենք ունեն Ղրիմի և Դոմբասի խնդիր: Իրենց հիմնական խնդիրն այս հռչակագրով ռուսներին հարվածելն էր, բայց ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում: Պետք է սառը դատենք և հասկանանք, որ այս կառույցում հավաքված երկրները շատ մոտ են այն դիրքորոշմանը, որը հակասում է մեր ազգային և պետական շահերին: Պետք է արձանագրենք այս փաստն ու առաջ անցնենք:

 

– Այս հռչակագրին նախորդել էր ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը, ԱլԳ հռչակագրի ընդունումը, որոնցում, ըստ վերլուծաբանների, ԼՂ հարցի շուրջ չկային այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող էին ոչ ի նպաստ մեզ լինել: ՍԾՏՀ ԽՎ հռչակագրում կա՞ Ադրբեջանի գործոնը: Այսինքն՝ կարելի է փաստել, որ սա նախորդող համաձայնագրի ու հռչակագրի «պատասխանն» էր:

– Նախ՝ խնդրահարույց ձևակերպումներ չկային, որովհետև ԵՄ–ն շահագրգռված էր ՀՀ–ի հետ այդ համաձայնագիրը կնքելու համար, և հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնաց: Բայց ՍԾՏՀ ԽՎ–ի պարագայում կառույցի երկրների մեծ մասը կամ ունի այդպիսի կոնֆլիկտ, կամ աջակցում է նման կոնֆլիկտ ունեցող երկրներին: Նկատի ունեմ Ուկրաինան, Վրաստանը: Օբյեկտիվորեն հասկանալի է, թե ինչու այդպիսի քայլի դիմեցին: Նախաձեռնող Ուկրաինան, միջազգային հակառուսական ֆոնն օգտագործելով, մաքսիմալ փորձում է քաղաքական կապիտալ շահել: Զուգահեռ տուժեցինք նաև մենք, որովհետև այդ ձևակերպումները վերաբերում են նաև ԼՂ խնդրին: Իսկ Ադրբեջանն այս փուլում նախագահողն էր: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանի դերը շատ մեծ կարող է լինել այս հռչակագրի հարցում: Ադրբեջանն ուղղակի հույս է հայտնել, որ Ուկրաինայի կողմից ՌԴ–ի դեմ տարվող այդ գծից հետո ավտոմատ կունենա բանաձևեր, որոնք շահավետ կլինեն նաև Ադրբեջանին:

 

– Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հարցն ինչո՞ւ հայտնվեց այդ դաշտում, ակամա՞:

– Ուզում էին այնպիսի մի բանաձև ընդունել, որը շատ նման կլիներ Ղրիմի և Դոմբասի խնդիրներին: Նրանք նկարագրեցին հենց Ղրիմի և Դոմբասի խնդիրը, որի մեջ օբյեկտիվորեն տեղավորել են նաև ԼՂ հարցը: Ուկրաինացիների գլխավոր խնդիրը Ղրիմի և Դոմբասի հարցն էր: Պետք է նկատել, որ ԼՂ հարցում ոչ ոք Ադրբեջանին բացահայտ չի պաշտպանում:

Ոչ ոք՝ թե՛ Վրաստանը, թե՛ Մոլդովան և թե՛ Ուկրաինան չեն ուզում առանձին մտնել ԼՂ խնդրի մեջ: Գիտեն, որ կա ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, և նրանք ընդհանուր հայտարարի են եկել՝ խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը: Չէին ուզենա Ղրիմի խնդիրը ԼՂ–ի հետ խառնել, որովհետև Ղրիմի հարցում կա կոնսոլիդացված դիրքորոշում ի պաշտպանություն Ուկրաինայի: Իսկ Ղարաբաղյան հարցում այդպիսի կոնսոլիդացիա չկա:

Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն ուզում է ամեն ինչ անել, որ տեղավորվի ուկրաինական և վրացական վագոնում: Անընդհատ հայտարարում է, որ ԵՄ–ն երկակի ստանդարտներով է հանդես գալիս՝ Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Ադրբեջանի վերաբերյալ ձեռնպահ մնում: Բացի այդ, Ադրբեջանը միշտ փորձում է ԼՂ հարցը տեղափոխել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղրիմի խնդիրների դաշտ: Մեր նպատակը պետք է լինի միշտ տարանջատել այդ խնդիրը, որովհետև այդպես մենք շահեկան վիճակի մեջ կհայտնվենք: Եթե Ղարաբաղը նույն դաշտի մեջ տեղավորենք, ապա, հաշվի առնելով, որ Ղրիմի և Աբխազիայի հարցում կա աշխարհագրական բախում, չէի ցանկանա, որ այդ բախումը տեղափոխվեր նաև ԼՂՀ:

 

– ՍԾՏՀ ԽՎ–ում, բացի այդ, նաև առանց ՀՀ պատվիրակության հարց էր քննարկվել: Ճիշտ չէ՞ քննարկել կառույցից դուրս գալու հարցը:

– Դուրս գալն էմոցիոնալ և հեշտ լուծում է: Ցանկացած պահի կարող է ՀՀ–ն այդպիսի քայլի դիմել, բայց եթե դիմի, ստրատեգիական առումով ՀՀ–ն ոչինչ չի շահի, մի բան էլ կարող է կորցնել: Հետագայում այդ կառույցը կարող է դառնալ մեր դեմ աշխատող կառույց:

 

Աննա Բադալյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay