ԱՄՆ-ն մեկ տարում $42 մլրդ-ի զենք է արտահանել
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները 2017-ի ֆինանսական տարում այլ երկրներին 41.93 մլրդ դոլարի զենք են վաճառել, որը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ԱՄՆ Անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալության տվյալները, վերոնշյալ գումարի մեջ ներառվում է Պետդեպի ծրագրով այլ պետություններին հատկացվող 6.04 մլրդ ծավալի ֆինօգնությունը, ինչպես նաև 3.87 մլրդ դոլարի ֆինանսավորումը պաշտպանության նախարարության ծրագրերով և 32.02 մլրդ դոլարի վաճառքը գործընկեր երկրներին:
«Վաճառքի այս դրական միտումը զարմանալի չէ, քանի որ ԱՄՆ-ն համաշխարհային մատակարար է անվտանգության ոլորտում»,-ընդգծել է գործակալության ղեկավար Չարլզ Հուփերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զինամթերքի ամբողջական փաթեթ է մատակարարում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



