Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում
СПОРТՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 2805 միավորով երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով ունի 2837 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ մտել են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



