«Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է
ОБЩЕСТВОԵրևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15:18-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Past.am-ին տեղեկացրեցին, որ պայթյունի պատճառ է հանդիսացել որոշակի քանակությամբ վառարանի կողքին դրված «սփրեյը»: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են սուպերմարկետի ապակիները, աշխատակիցներից երկուսի մազեր են խանձվել, մեկին էլ տեղում են առաջին օգնություն ցուցաբերել:
Հիվանդանոց տեղափոխվածներ չկան:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



