Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լիոնի եւ Դեսինի քաղաքապետներին

ПОЛИТИКА

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանին, տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, քննարկվել է հատկապես 2018թ. հոկտեմբերին տեղի ունենալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր, որին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:

Լիոնի քաղաքապետը և Հայաստանի սփյուռքի նախարարը քննարկել են մարտ ամսին Գևորգ Կեպենեկյանի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Նախարարը և Լիոնի քաղաքապետը արծարծել են կրթության, ճարտարապետության, բժշկության ոլորտների հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցությունը՝ մատնանշելով Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առկայությունը:

Կողմերը անդրադարձել են նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներին, համայնքի ակտիվությանը, հայկական դպրոցներում հայոց լեզվի ժամաքանակի ավելացման խնդիրներին, հայկական մշակութային տների և հայ առաքելական եկեղեցու գործունեությանը վերաբերող հարցերին: Կարևորվել են շախմատի մասնագետների գործուղումը Լիոն, ինչպես նաև Ֆրանսիայում շախմատի տարածման խնդիրները: Պետք է նշել, որ շախմատի դասընթացներ կազմակերպվում են Լիոնի հայկական եկեղեցուն կից սրահում: Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց Գևորգ (ժորժ) Կեպենեկյանին:

Հանդիպումից հետո նախարարը և Լիոնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լիոնի հուշահամալիրում:

Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը հաջորդել է Հրանուշ Հակոբյանի հանդիպումը հայ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են ոչ միայն հայ, այլ նաև ֆրանսիացի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորության մասին հարցեր:

Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրային: Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Արցախ կատարած այցելության համար, որի ընթացքում Արցախի Ճարտար քաղաքի և Դեսինի միջև ստորագրվել է բարեկամության հուշագիր: Սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Դեսինի քաղաքապետի աջակցությունը տեղի հայերին, հայկական մշակույթի և հիշողության կենտրոնին:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրային պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:

Դեսինի քաղաքապետը նախարարին ուղեկցել է քաղաքի Հայկական մշակույթի և հիշողության կենտրոն, ուր տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Լիոնի «Բուլուկյան» հիմնադրամ: Նախարարը շրջայց է կատարել հաստատության սրահներում և ծանոթացել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Հրանուշ Հակոբյանն առաջարկել է Հայաստանում բացել «Բուլուկյան» հիմնադրամի մասնաճյուղ, ինչպես նաև քարոզչական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հայկական մշակութային կենտրոնները մասնակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցույթներին:

Նախարարի հրավերով Հիմնադրամի պատասխանատուները 2018 թվականի մայիսին կայցելեն Հայաստան՝ քննարկելու հետագա գործակցության հնարավորությունները:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана