Դատարանը մերժեց լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի.
ОБЩЕСТВОԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ ներկայացրած հայցի առնչությամբ որոշումը, այն է՝ մերժում, հայտնում էAravot.am-ը:
Լրագրողը դիմել էր դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Նա նշյալ հայցով պահանջում էր ոստիկանապետից հրապարակավ ներողություն խնդրել իրենից:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանն ի պատասխան, թե՝ «ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում», ասել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։
Aravot.am-ի հետ զրույցում Սիրանույշ Պապյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ դատարանի որոշումն անհիմն է:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում



