Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարանում ձյուն է տեղում
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 19:15-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին նախարարությունը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



